Երկար դադարից հետո «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը վերսկսել է մանրաթելերի և գործվածքների փորձաքննությունը

26/12/2022

Տևական դադարից հետո Փորձագիտական կենտրոնի Կենսաբանական և թմրամիջոցների քրեագիտական փորձաքննությունների բաժինն սկսել է իրականացնել մանրաթելերի և գործվածքների որակական և բաղադրության քանակական փորձաքննություն:
Հետազոտման օբյեկտ կարող են լինել առանձին տեքստիլային և տեխնիկական օգտագործման համար թելեր, թելային արտադրանքներ, մանվածքներ, կարի թելեր, կտորներ, տրիկոտաժ, կենցաղային օգտագործման համար առարկաներ (սպիտակեղեն, գորգեր), դրանց մասեր, քուղեր, պարաններ, ինչպես նաև շորերի և թելային բնույթ ունեցող առարկաների այրված մնացորդներ:
Հետազոտման խնդիրներն են՝
✓ տեքստիլային թելերի մասնիկների, թելերի, կտորների, տրիկոտաժների և այլ թելային բնույթ ունեցող մասնիկների մասնավոր և ընդհանուր խմբային պատկանելության պարզումը,
✓ վառված շորերի կամ թելային այլ օբյեկտների սկզբնական տեսքի որոշումը,
✓ կտորի մասի որոշակի օբյեկտին պատկանելության որոշումը,
✓ թելային գործվածքների պատրաստման եղանակների որոշումը
✓ թելային գործվածքների առաջացման ընդհանուր աղբյուրի պարզումը: