Կայացել է «E-penitentiary» էլեկտրոնային առցանց հարթակի արդիականացման մրցույթը
11/01/2023
Կայացել է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի՝ 2019-2023 թվականների ռազմավարությամբ և դրա իրականացման՝ 2019-2023 թվականների միջոցառումների ծրագրով Քրեակատարողական ծառայությունում ներդրված «E-penitentiary» էլեկտրոնային առցանց հարթակի արդիականացումն իրականացնելու նպատակով հայտարարված բաց մրցույթը:
Մրցույթի նպատակն է որպես խորհրդատու ներգրավվող ՏՏ բիզնես վերլուծաբանի կողմից իրականացնել Քրեակատարողական ծառայությունում ներդրված «E-penitentiary» էլեկտրոնային կառավարման համակարգի ծրագրային ապահովումը, թարմացնել բիզնես պրոցեսները և ամբողջությամբ կրճատել փաստաթղթաշրջանառությունը:
Վերոնշյալն ապահովելու նպատակով Արդարադատության նախարարությունը հայտարարել էր Արդարադատության նախարարության կարիքների համար բիզնես վերլուծության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթ:
Գրանցված մասնակիցներից առավել ցածր գին առաջարկել և հաղթող է ճանաչվել «Հարմոնիա» հիմնադրամը: