Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը և քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի քաղաքականության մշակման վարչության պետ Գարիկ Աբելյանն ընդունել են Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցչին:
Հանդիպմանը կարևորվել է քրեական, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումների զարգացման հետագա դինամիկան, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել վերոնշյալ ոլորտներում աջակցություն ցուցաբերելու, փորձագետներ ներգրավելու և ուսումնասիրություններ կատարելու վերաբերյալ:
Էլեկտրոնային արդարադատության ստեղծման գործընթացում արդյունավետության բարձրացման նպատակով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել ճանաչողական այց իրականացնել եվրոպական երկրներ:
Քննարկումների արդյունքում մատնանշվել են հետագա համագործակցության հստակ ուղղությունները և համապատասխան փաստաթղթում դրանք արտացոլելու նպատակահարմարությունը: