Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել դասընթաց «Հայաստանում բարեվարքության խթանում և հանրային ոլորտում կոռուպցիայի կանխարգելում» ԵՄ թվիննինգ ծրագրի շրջանակներում:
Դասընթացին բացման խոսքով է հանդես եկել Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Քրիստինե Գաբուզյանը: Մոնիթորինգի բաժնի պետ Հասմիկ Տիգրանյանը ներկայացրել է «Հանրային ծառայության մասին» օրենքի փոփոխությունների արդյունքում ներդրված հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատուների ինստիտուտը:
Քննարկման շրջանակներում փորձագետները ներկայացրել են իրենց ուսումնասիրության արդյունքները պետական մարմինների կողմից հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման, հակակոռուպցիոն քաղաքականության ու մոնիթորինգի մեխանիզմների վերաբերյալ և առկա խնդիրների լուծման ուղիները՝ համադրելով եվրոպական լավագույն փորձի հետ։
Արդարադատության նախարարության ներկայացուցիչները ներկայացրել են Հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատուների ինստիտուտը, նրանց գործառույթներն ու դերակատարումը, որի հիմնական նպատակը պետական մարմիններում հակակոռուպցիոն միջոցառումների և ոլորտային միջազգային պարտավորությունների կատարման շրջանակում ներգերատեսչական մակարդակում աշխատանքների համակարգվածության ապահվումն է։
Քննարկումը նվիրված էր ԵՄ Թվիննինգ ծրագրի փորձագետների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքների ներկայացմանը։
Վերապատրաստմանը մասնակցել են տարբեր պետական մարմինների շուրջ 60 ներկայացուցիչներ։