ՄԱԿ–ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) հերթական հեռահար ճեպազրույցին մասնակցել է նաև «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ը
23/02/2023
Փետրվարի 22–ին տեղի է ունեցել ՄԱԿ–ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC)` Միջազգային համագործակցային վարժանքներ (ICE) ծրագրի շրջանակներում հեռահար ձևաչափով ճեպազրույց, որին մասնակցել են «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի Կենսաբանական և թմրամիջոցների քրեագիտական բաժնի փորձագետները։ Ճեպազրույցի ընթացքում քննարկվել են 2022 թվականին կատարված աշխատանքներն ու ստացված վերլուծությունները, ինչպես նաև դրանցից բխող հիմնահարցերն ու այն կարևոր ուղղությունները, որոնց շնորհիվ առաջիկայում՝ 2023 թվականին ծրագրի միջոցով հնարավոր կլինի բարձրացնել համագործակցության արդյունավետությունը։ Քննարկման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի վարժանքի ժամանակ հետազոտվող նյութերի ցանկում թարմացումներն ու ավելացումները։ Ճեպազրույցին մասնակցել են աշխարհի շուրջ 70 լաբորատորիաների ներկայացուցիչներ։ Քննարկման արդյունքում մատնանշվել են խնդիրների արդյունավետ լուծման և հետագա համագործակցության հստակ ուղղություններ։ Հիշեցնենք, որ 2023 թվականից Կենտրոնն ակտիվորեն համագործակցում է ՄԱԿ–ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) հետ: