Արդարադատության նախարարությունում քննարկվել են ապաստան հայցողների, փախստականների իրավունքների ապահովման վերաբերյալ մի շարք հարցեր
23/02/2023
Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Անահիտ Աբրահամյանը և «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցն ընդունել են ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի անդամներին։
Նրանց կազմում են եղել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ծրագրերի բաժնի ղեկավար Էլեն Հովհաննիսյանը, փախստականների պաշտպանության հարցերով ավագ պատասխանատու Մարինե Անտոնյանը, արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Արամազդ Ղալամքարյանը։
Հանդիպմանը քննարկվել են ապաստան հայցողների, փախստականների իրավական պաշտպանության մեխանիզմներին վերաբերող հարցերը։
Անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրին, որի շրջանակում նախատեսվում է հատուկ ուշադրության արժանացնել փախստականներին վերաբերող հարցերը։
Քննարկման ընթացքում նախանշվել է համագործակցության տեսլականը, պայամանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատել իրավական փոխօգնության ոլորտում, ինչպես նաև Արդարադատության ակադեմիայի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ իրականացնել ուսումնական ծրագրեր և դասընթացներ։
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի մտահոգության ներքո են գտնվում ապաստան հայցողների, փախստականների, Արցախից տեղահանված, փախստականի իրավիճակում գտնվող անձինք, ինչպես նաև ՀՀ սահմանամերձ համայնքներից ներքին տեղահանվածները, Սիրիայից տեղահանվածները և քաղաքացիություն չունեցող անձինք։