Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հստակ սահմանված մանդատ ունեցող միակ պետական մարմինն է, որը հետևում է, որ պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների գույքն ու ծախսերը համապատասխանեն իրենց կողմից օրինական ճանապարհով ստացված եկամուտներին
24/02/2023
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հստակ սահմանված մանդատ ունեցող միակ պետական մարմինն է, որը տարբեր գործիքների միջոցով իրականացնում է կոռուպցիայի կանխարգելում, այդ թվում՝ պաշտոնատար անձանց բարեխիղճ վարքագծին հետևելու միջոցով:
Հենց այս մարմինն է հետևում, որ․
-
Պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների գույքը և ծախսերը համապատասխանեն իրենց կողմից օրինական ճանապարհով ստացված եկամուտներին,
-
պաշտոնատար անձանց մասնավոր շահերը չբախվեն հանրային շահի հետ,
-
պաշտոնյաները զբաղեցրած պաշտոնի հետ անհամատեղելի և/կամ արգելված այլ գործունեությամբ չզբաղվեն,
-
նրանց դրսևորած վարքագիծը համապատասխանի իրենց զբաղեցրած պաշտոնին: