Գրիգոր Մինասյանը ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է Փաստահավաք հանձնաժողովի ստեղծման, ԲԴԽ որոշումների բողոքարկման նոր մեխանիզմների և E-draft.am հարթակի արդիականացմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ հարցերը

28/02/2023

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստը:
Նախարարը շնորհակալություն է հայտնել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ նիստին մասնակցելու և հետաքրքրություն ցուցաբերելու համար: Օրակարգում ներառված հարցերը վերաբերել են Փաստահավաք հանձնաժողովի ստեղծմանը, Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման նոր մեխանիզմների նախատեսմանը և Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակի՝ E-draft.am-ի արդիականացմանն ուղղված թվայնացման աշխատանքներին և այլն:
Նիստի ընթացքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են առաջնահերթ լուծում պահանջող հարցեր: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նիստի ընթացքում բարձրաձայնված խնդիրների լուծման մեխանիզմների մշակման և կենսագործման վերաբերյալ: