Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը մասնակցել է «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագրի համակարգող խորհրդի փակման նիստին
02/03/2023
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը մասնակցել է ԵՄ/ԵԽ կողմից իրականացվող՝ «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագրի համակարգող խորհրդի վերջին նիստին:
Կարեն Կարապետյանը հանդես է եկել բացման խոսքով և ընդգծել ԵՄ/ԵԽ-Արդարադատության նախարարություն բազմոլորտ համագործակցությունը։ Նախարարի տեղակալի խոսքով՝ ծրագրի նպատակն է աջակցել երկրում հակակոռուպցիոն բարեփոխումներին:
Կարեն Կարապետյանն ընդգծել է ծրագրի շրջանակներում համագործակցության արդյունքում գրանցված ձեռքբերումները՝ այդ թվում ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հանրային ծառայության ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումների ԵԽ փորձագիտական աջակցությունը:
Նիստին քննարկվել է նաև գերատեսչության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը, որի արդյունքում ամբողջացվելու է կոռուպցիոն գործերի քննության եռաստիճան շղթան։
Նախատեսվում է ներդնել քննիչների, դատախազների և դատավորների բարեվարքության շարունակական, ընթացիկ ստուգման համակարգը:
Ծրագրի հաջորդ փուլերի իրականացման համար Արդարադատության նախարարությունն ակնկալում է ԵԽ/ԵՄ շարունակական համագործակցություն։