Այցի ընթացքում ՀՀ պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Լիտվայի Ներքին գործերի նախարարություն, որտեղ ծանոթացել են հանրային ծառայությունների մատուցման նորարարական և թվայնացված լուծումների ներդրման լիտվական փորձին՝ միաժամանակ դիտարկելով ոլորտային թվայնացման մեթոդների ՀՀ-ում տեղայնացման հնարավորությունը: Այս համատեքստում աշխատանքային հանդիպումներ են տեղի ունեցել նաև Լիտվայի Տեղեկատվական հասարակության զարգացման կոմիտեի ներկայացուցիչների հետ, ովքեր ներկայացրել են թվայնացման գործընթացների համակարգման լիտվական փորձը:
ՀՀ պատվիրակությունն այցելել է նաև Լիտվայի պետական և մունիցիպալ ծառայությունների մատուցման գրասենյակներ՝ տեղում ծանոթանալու ծառայությունների մատուցման ներդրված փորձին: Այդպիսի կառույցներ են հանդիսացել Լիտվայի ռեգիստրների կենտրոնը, Վիլնյուսի քաղաքապետարանը, Միգրացիոն ծառայությունը և այլն: