Նոր վերանորոգված սպասարկման սրահ` պատշաճ և որակյալ ծառայություններ մատուցելու համար
08/05/2023
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ու գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանը շրջայց են կատարել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության քաղաքացիների համար նախատեսված նոր վերանորոգված սպասարկման սրահում:
Նախարարը, տեղում օգտվելով ներդրված հերթագրման համակարգից, հետևել է տեղեկատվության տրամադրման գործընթացին, ծանոթացել աշխատանքային պայմաններին և սպասարկման որակին:
Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ վերանորոգված սպասարկման սրահում պետք է էլ ավելի բարձրացվի քաղաքացիների պատշաճ սպասարկումն ու որակյալ ծառայությունների մատուցումը: «Քաղաքացին պետք է զգա, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը քաղաքացու կողքին է՝ նրա իրավունքները պաշտպանելու համար»,-նշել է նախարարը:
Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանը վստահեցրել է, որ նորաբաց Քաղաքացիների ընդունելության կենտրոնի գործառույթներին զուգահեռ արվելու է հնարավորը Քաղաքացիների սպասարկման սրահում ևս քաղաքացիների սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ:
Նշենք, որ սպասարկման սրահում օրական սպասարկվում է 600 քաղաքացի, կատարվում են պարտավորությունների մասով ինչպես վճարումներ, այնպես էլ ընդունվում են դիմումներ, տրամադրվում կատարողական վարույթներին առնչվող այլ տեղեկություններ: