Նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը կարևորել է Փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարում նոտարների կարողությունների զարգացմանն ուղղված քայլերը
06/10/2023
Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը Արդարադատության ակադեմիայում բացման խոսքով է հանդես եկել ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի աջակցությամբ Փողերի լվացման և ահաբեկչության ու Զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում 2022-2024թթ. Ազգային ռազմավարության իրագործման գործողությունների ծրագրի շրջանակներում կազմակերպված՝ արդարադատության նախարարության վերահսկողական վարչության աշխատակիցների և նոտարների վերապատրաստում-դասընթացին:
Նախարարի տեղակալը կարևորել է ՓԼ/ԱՖ-ի դեմ պայքարում նոտարների կարողությունների զարգացմանն ուղղված քայլերը: Վերապատրաստումն ուղղված է նվիրատվության գործարքների կտրուկ աճի պայմաններում ՓԼ/ԱՖ-ի դեմ պայքարի ոլորտում նոտարական գործունեության ընթացքում ռիսկերի արդյունավետ կառավարմանը:
Վերապատրաստման ընթացքում դասընթացավարներն անդրադառնալու են նաև անշարժ գույքի առքուվաճառքին առնչվող կասկածելիության չափանիշներին, գործնական օրինակներին, ինչպես նաև ներկայացվելու են նվիրատվության գործարքներով նոտարներից ստացված Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության ամփոփ վերլուծությունները: Դասընթացին բացման խոսքով են հանդես եկել նաև ԿԲ ՖԴԿ ղեկավարը և Նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը: