Մեկնարկում է քննչական գործողություններին մասնակցող հոգեբանների որակավորման ստուգման փուլը
10/10/2023
Արդարադատության նախարարությունը հայտարարում է անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման ստուգում (այսուհետ՝ որակավորման ստուգում), որը տեղի կունենա 2023 թվականի նոյեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին:
Որակավորման ստուգմանը մասնակցելու համար կարող է դիմել Հայաստանի Հանրապետության գործունակ յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի հոգեբանի մասնագիտությամբ բարձրագույն կրթություն և անցել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2022 թվականի հունիսի 29-ի «Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը ներգրավվող հոգեբանի որակավորման դասընթացների բովանդակությունը և դրանց անցկացման ծրագրերը, հոգեբանի որակավորման թեստերի կազմման կարգը, որակավորված հոգեբանի վերապատրաստում անցնելու կարգը, վերապատրաստման դասընթացի բովանդակությունը և անցկացման ծրագիրը, որակավորման վկայականի ձևը սահմանելու մասին» N 334-Լ հրամանով հաստատված N 1 հավելվածով սահմանված՝ հոգեբանի որակավորման դասընթաց:
Դիմորդ չի կարող լինել այն անձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատապարտվել է հանցանք կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով մարված կամ վերացված հանված չէ:
Դիմորդը որակավորման ստուգմանը մասնակցելու համար անձամբ Արդարադատության նախարարություն (հասցե՝ ք. Երևան՝ Վ. Սարգսյան 3/8) է ներկայացնում՝
1) դիմում, որտեղ պետք է նշվեն`
ա. դիմորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում),
բ. դիմորդի բնակության վայրը, հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն,
2) 2 գունավոր լուսանկար` 4 x 6 չափսի,
3) անձը հաստատող փաստաթուղթը և պատճենը,
4) հոգեբանի մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ստացած լինելու փաստը հավաստող դիպլոմը և պատճենը,
5) հոգեբանի որակավորման դասընթացներն անցած լինելու փաստը հավաստող վկայականն ու պատճենը,
6) նոտարական կարգով հաստատված բանավոր հայտարարություն՝ դատվածության բացակայության մասին։
Փաստաթղթերի պատճենները ներկայացնելիս դրանց բնօրինակը պետք է լինի դիմորդի մոտ՝ փաստաթղթերը հանձնելու պահին:
Որակավորման ստուգումն անցկացվում է գրավոր՝ թեստավորման միջոցով։
Փաստաթղթերն ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09։30-12։30 և 14։30-17։00։
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2023 թվականի հոկտեմբերի 30-ը՝ մինչև ժամը 17:00-ն:
Որակավորման ստուգման անցկացման վայրի, oրվա և ժամի մասին դիմորդները կիրազեկվեն որակավորման ստուգման անցկացման օրվանից առնվազն 10 օր առաջ՝ դիմումի մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեով:
Մանրամասներն այստեղ՝ https://www.moj.am/announcements/view/article/2667