Արդարադատության նախարարությունն աջակցում է դատավորների կարողությունների զարգացմանը. Նախարարի տեղակալը հանդիպել է Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի միջազգային գործերի բաժնի ղեկավարի պաշտոնակատարին

12/10/2023

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի միջազգային գործերի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Լյուդվիգ Բեքինգի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով երկկողմանի համագործակցության» ծրագրի առաջին փուլի ընթացքում կատարված աշխատանքները:
Անդրադարձ է կատարվել ծրագրի հիմնական ուղղություններին՝ դատավորների շրջանում էթիկայի, կոռուպցիայի դեմ պայքարի և բարեվարքության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, կողմերի և լրատվամիջոցների հետ դատավորների հաղորդակցության կարողությունների զարգացմանը:
Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի ներկայացուցիչները խոսել են ծրագրի ընդհանուր նպատակների և արդյունավետության, դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահության բարձրացման մեխանիզմների մասին:
Արդարադատության նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել ծրագրի հաջորդ փուլի իրականացմանը։
Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց արդյունավետ քննարկման համար և ձեռք բերել պայմանավորվածություն՝ հետագա հանդիպումների և շարունակական համագործակցության համար: