Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի՝ 24.10.2023թ.-ի որոշմամբ՝ «Երևան» նոտարական տարածքի նոտար Աստղինե Միքայելյանի (նստավայր` «Քանաքեռ-Զեյթուն 1») նկատմամբ կիրառվել է «գործունեության կասեցում» կարգապահական տույժ՝ հինգ ամիս ժամկետով:
Նախարարության վերահսկողական վարչության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են օրենքների և իրավական այլ ակտերի պահանջների խախտման հատկանիշներ: