Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմը Գլխավոր հարկադիր կատարողի գլխավորությամբ մասնակցել են Արդարադատության նախարարության կողմից կազմակերպված «Վարչական վարույթի և վարչական դատավարության վերաբերյալ» երկօրյա թեմատիկ սեմինարին։
Քննարկվել են վարչական վարույթի և վարչական դատավարության ընթացքում հաճախ հանդիպող խնդիրները, ազգային և միջազգային իրավական շտեմարաների կիրառության առանձնահատկությունները, ինչպես նաև կատարողական վարույթի իրականացման ընթացքում վարչական դատավարության և վարչարարության առնչությամբ ծագող մի շարք հարցեր։
Վերապատրաստումն իրականացվել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Թիրախային տեխնիկական աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակում։