Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը անհրաժեշտ է ներկայացնել bo.eregister.am@gmail.com էլեկտրոնային հասցեին
08/12/2023
Տեղեկացնում ենք, որ մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 20-ն իրավաբանական անձինք պարտավոր են իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել հաստատում առ այն, որ իրական շահառուների վերաբերյալ ներկայացված վերջին հայտարարագիրը պարունակում է արդիական տեղեկություններ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, կամ փոփոխված տեղեկություններ` իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ։ Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրերը ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն (https://bo.e-register.am կայքի միջոցով) լիազորված անձանց կողմից ներկայացնելու դեպքում խնդրում ենք լիազորագիրը էլեկտրոնային եղանակով ուղարկել Գործակալության bo.eregister.am@gmail.com էլ. փոստի հասցեին։