Նախաքննական և դատական մարմինների ծանրաբեռնվածության թեթևացմանն ուղղված նախագիծը ներկայացվել է շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներին

11/12/2023

Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը և ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը Ծաղկաձորում բացման խոսքով են հանդես եկել «ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի գործողության մեջ դնելու հիմնահարցերի և դրանց լուծման օրենսդրական ու ինստիտուցիոնալ հեռանկարները» խորագրով աշխատանքային քննարկմանը:
Նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը նշել է, որ օրերս Ազգային Ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է քրեական, քրեական դատավարության և քրեակատարողական օրենսգրքերում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը, որի շրջանակներում արդեն իսկ ներդրվել են նոր ինստիտուտներ. օրինակ` համաձայնությամբ տուգանքի ինստիտուտը, որոնք ուղղված են գործնականում առաջացած մի շարք խնդիրների լուծմանը, նախաքննական և դատական մարմինների ծանրաբեռնվածության թեթևացմանը և հանրային ռեսուրսի ավելի թիրախային օգտագործմանը: Այնուհետև շահագրգիռ մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են գործնականում իրենց կողմից դիտարկված խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները։
Քննարկումը կազմակերպվել է Արդարադատության նախարարության և Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի  նախաձեռնությամբ` Քաունթերփարթ Ինթերնեյշնլ Կազմակերպության կողմից, 
«Աջակցություն Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամին» ծրագրի շրջանակներում: