Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը ելույթով է հանդես եկել «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի ղեկավար կոմիտեի նիստին։ Ողջույնի խոսքում Կարեն Կարապետյանը բարձր է գնատահատել Եվրոպական միության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի համատեղ ջանքերն ուղղված արդյունավետ և հաշվետու հաստատություններ կառուցելու բարեփոխումների օրակարգի առաջմղմանը՝ հիմնված լավ կառավարման և իրավունքի գերակայության սկզբունքների վրա: Կարեն Կարապետյանն անդրադարձել է Ծրագրի շրջանակներում իրականացված արդարադատության ոլորտի բարեփոխումներին, մատնանշել մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորման ու խթանման, անչափահասների արդարադատության ոլորտներում, ինչպես նաև սահմանադրական բարեփոխումների գործընթացում ցուցաբերած զգալի աջակցությանը։ Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին՝ նախարարի տեղակալը ներկայացրել է ՄԻՊ ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի մշակման ներառական գործընթացը, սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի գործունեության ընթացքն ու գրանցած առաջընթացը, ինչպես նաև մանրամասնել անչափահասների արդարադատության ոլորտում «Բառնահուս» մոդելի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին ու ծրագրի իրականացման թիմին՝ նախարարությանը տրամադրած շոշափելի աջակցության համար և ընդգծել վերջինիս շարունակականության ապահովման կարևորությունը։
«Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ կողմից։