70 անձ դիմել է մարզերում նոտար նշանակվելու համար

25/12/2023

Անցկացվել է Արդարադատության նախարարության կողմից հայտարարված նոտարների թեկնածուների որակավորման ստուգման առաջին փուլը: Նոտարի թափուր պաշտոնում նշանակման և որակավորման ստուգման կարգի օրենսդրական բարեփոխումներից հետո որակավորման ստուգումն անցկացվել է առաջին անգամ: Մարզային հինգ տարածքներում թափուր տեղի համար հայտ էին ներկայացրել 70 մասնակիցներ: Հիշեցնենք, որ փոփոխված կարգի համաձայն՝ որակավորման ստուգումներն անցկացվում են կոնկրետ նոտարական տարածքի թափուր կամ նոր ստեծված հաստիքի համալրման նպատակով: Առաջին՝ գրավոր փուլում կստուգվեն նոտարի թեկնածուների գիտելիքները՝ մասնագիտական խնդիրների լուծման միջոցով, և արդյունքների ամփոփումից հետո կհայտարարվի երկրորդ՝ բանավոր փուլի անցկացման տեղի և ժամանակի մասին: Հարցազրույցի փուլը կանցկացնի նոտարական պալատի և Արդարադատության նախարարության հավասար թվով անդամներից բաղկացած հանձնաժողովը՝ ստուգելու նոտարի պաշտոնը զբաղեցնելու համար թեկնածուների անհրաժեշտ հմտություններն ու որակները: