100% թվայնացված Հարկադիր Ծառայություն

03/01/2024

Արդարադատության նախարարության ավելի քան մեկ տարվա թիմային աշխատանքի արդյունքում ունենք ամբողջությամբ էլեկտրոնային Հարկադիր ծառայություն: Եվ այսպես.
1. Մեկ հպումով՝ բջջային հեռախոսի կամ համակարգչի միջոցով քաղաքացին կարող է ստանալ իրեն վերաբերող բոլոր վարույթների մասին տեղեկատվությունը:
2. Վճարումները կարող են կատարվել ինչպես վճարային քարտի միջոցով, այնպես էլ՝ մոբայլ բանկինգ հավելվածներով:
3. Ընդամենը մեկ հարթակի միջոցով միանգամից կարելի է վճարել բոլոր պարտավորությունները, ավելին՝ քաղաքացին կարող է վճարել նաև այլ անձանց պարտավորությունները:
4. Նախկինում քաղաքացու բոլոր հաշիվները կարող էին սառեցվել՝ մեկ վարույթի շրջանակում, այժմ՝ գումարի սառեցումն իրականացվում է միայն պարտքի չափով:
5. Բանկերի միջոցով վճարում կատարելուց հետո վճարման կտրոնը Հարկադիր ներկայացնելու կարիք այլևս չկա: Այսուհետ վճարումը կատարելուց հետո վարույթը կարճվելու է ամենաշատը 5 րոպեի ընթացքում, իսկ հաշիվների ապաարգելադրումը կիրականացվի ամենաշատը մեկ օրում՝ նախկին 5-7 օրվա փոխարեն:
6. Ապահովվել է Ծառայություն- բոլոր պետական մարմինների ու անհրաժեշտ մասնավոր կազմակերպությունների ծրագրերի համակցումը:
7. Ծառայության բոլոր աշխատակիցներն այսուհետ իրենց աշխատանքներն իրականացնելու են բացառապես էլեկտրոնային եղանակով:
8. Նոր համակարգի շնորհիվ` պետական մյուս կառույցների հետ աշխատանքը դարձել է թվային. տեղեկանքներ ստանալու և ներկայացնելու կարիք չկա:
Կատարած աշխատանքները հնարավորություն կտան ունենալ ավելի արագ և պարզեցված գործընթաց, որի արդյունքում՝ քաղաքացին կխուսափի երկար վարչարարությունից: Քաղաքացիների սպասարկումը կլինի ավելի արագ և արդյունավետ: