Արդարադատության նախարարը Պորտուգալիայում կայացած ՀԻԵԿ Գլոբալ իրավունքի գերակայության հանձնաժողովի նիստում երկկողմ հանդիպում է ունեցել Պորտուգալիայի արդարադատության նախարար տիկին Կատարինա Սարմենտո Է Կաստրոյի հետ. Քննարկվել են արդարադատության ոլորտի թվայնացման, քրեակատարողական ոլորտին վերաբերող հարցերը

15/01/2024

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ Պորտուգալիայում կայացած Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության Գլոբալ իրավունքի գերակայության հանձնաժողովի տարեկան նստաշրջանին, երկկողմ հանդիպում է ունեցել Պորտուգալիայի արդարադատության նախարար տիկին Կատարինա Սարմենտո Է Կաստրոյի հետ։
Կողմերը քննարկել են երկու երկրների արդարադատության ոլորտներում համագործակցության հնարավոր շրջանակները։ Մասնավորապես` անդրադարձ է կատարվել Պորտուգալիայի թվայնացման, քրեակատարողական ոլորտի առաջադեմ փորձին:
Քննարկվել են նաև հաշտարարության՝ որպես վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների ոլորտում հնարավոր համագործակցության ուղղությունները:
Երկու երկրների արդարադատության նախարարները մտքեր են փոխանակել նաև արդարադատության ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել համագործակցությունը արդարադատության ոլորտում: