Ազդարարման համակարգի իրազեկման արշավի և GIZ-ի հետ համագործակցության շրջանակում հայտարարվել է մրցույթ
16/01/2024
Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության համակարգմամբ մեկնարկել է Ազդարարման համակարգի վերաբերյալ համապետական իրազեկման մեկամյա արշավ: Նախատեսվում է իրականացնել մի շարք թիրախային միջոցառումներ՝ ոլորտային քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ակտիվ ներգրավմամբ: Մասնավորապես, իրականացվելիք գործողությունները ներառելու են ազդարարման համակարգի վերաբերյալ իրազեկման միջոցառումներ՝ մարզային և համայնքային մարմինների, կրթական համակարգի համար, ազդարարման համակարգի վերաբերյալ տեղեկատվական տեսահոլովակների նկարահանում, տեղեկատվության տեղադրում պետական մարմինների պաշտոնական կայքերում և այլ միջոցառումներ:
Վերոգրյալի համատեքստում և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հետ սերտ համագործակցության արդյունքում հայտարարվել է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում փորձառություն ունեցող կազմակերպության ներգրավման մրցույթ, որի արդյունքում նպատակ է հետապնդվում նվազեցնել ազդարարների շուրջ բացասական ընկալումները, բարձրացնել իրազեկվածությունը նրանց կենսական դերի մասին, ինչպես նաև ընդգծել Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի (azdararir.am) դերը կոռուպցիայի դեմ պայքարում: Մրցութային հայտերի ընդունման վերջնաժամկետը է 2024 թ. հունվարի 26-ը: Մանրամասներ՝