Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն ԱԺ 2-րդ ընթերցմամբ ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Նախարարի տեղակալը նշել է, Նախագծով սահմանվել է վարութային գործողությանը կամ դատական նիստին անձի մասնակցությունը խոչընդոտող հիվանդությունը հաստատող փաստաթղթի ձևի և տրամադրման կարգի համար: Ոչ մեծ ծանրության հանցագործություններով հանրային մեղադրանքի գործերի դատաքննությունը պարզեցնելու և արագացնելու նպատակով, ներդրվել է դատարանում գրավոր ընթացակարգով իրականացվող նոր վարույթի տեսակ՝ համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթը, որը նպաստում է քրեական գործերի քննության օպտիմալացմանը, ավելորդ ծախսերի նվազեցմանը և չի սահմանափակում անձի արդար դատաքննության իրավունքը, ինչպես նաև բարելավում է նրա իրավական վիճակը՝ նախատեսելով դատարանի կողմից նրա նկատմամբ միայն ամենամեղմ պատիժը նշանակելու հնարավորություն: