Մատնահետքի փորձաքննությունը նոր սարքավորման միջոցով կտևի ընդամենը 3 րոպե՝ նախկին 2 ժամվա փոխարեն
08/02/2024
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի Հետքաբանական փորձաքննություններ իրականացնող բաժինը, շնորհիվ ձեռք բերած նոր սերնդի սարք-սարքավորման, այսուհետ կիրականացնի առավել ճշգրիտ մատնադրոշմային փորձաքննություններ։ Սարքի միջոցով մատնահետքը կսքանավորվի և կթվայնացվի էլեկտրոնային եղանակով, ինչն էլ իր հերթին կհաստատի կամ կհերքի տվյալ անձի նույնականացման փաստը։ Պետք է նշել, որ նույն հետազոտությունը նախկինում իրականացվել է մեխանիկական մեթոդով՝ անձի մատնահետքերը համապատասխան նյութերով թղթի վրա վերցնելու եղանակով, սակայն նոր սարքը փորձագետին թույլ է տալիս նույն հետազոտությունն իրականացնել առավել սեղմ ժամկետում՝ եթե մեխանիկական եղանակով այն իրականացվում էր 2 ժամում, ապա այս սարքի միջոցով ընդամենը 1–3 րոպեների ընթացքում։
Մատնահետքի նույնականացման փորձաքննություն նշանակվում է ըստ անհրաժեշտության և «դակտո» քարտը (փաստաթուղթ), տրամադրվում է ֆիզիկական անձի պահանջով Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, այլ պետությունների դեսպանատներ և մի շարք պետական ու միջազգային կառույցներ ներկայացնելու համար։