Կենսաչափական կամ հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողները պետք է ներկայացնեն ծանուցումներ. Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

08/02/2024

Համաձայն Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի՝ մշակողը մինչև կենսաչափական (անձի ֆիզիկական, ֆիզիոլոգիական և կենսաբանական առանձնահատկությունները բնութագրող տեղեկություններ) կամ հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ (անձի ռասայական, ազգային պատկանելությանը կամ էթնիկ ծագմանը, քաղաքական հայացքներին, կրոնական կամ փիլիսոփայական համոզմունքներին, արհեստակցական միությանն անդամակցությանը, առողջական վիճակին ու սեռական կյանքին վերաբերող տեղեկություններ) մշակելը պարտավոր է Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն ներկայացնել ծանուցում՝ տվյալներ մշակելու մտադրության մասին:
Գործակալությունը նախազգուշացնում է, որ Օրենքով սահմանված կարգով ծանուցում չներկայացնելն առաջացնում է վարչական պատասխանատվություն և միաժամանակ հորդորում է բոլոր կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողներին հետամուտ լինել ծանուցման պարտավորության կատարմանը:
Ծանուցումները պետք է ներկայացնել Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն՝ ք. Երևան, 0051, Կոմիտաս 54բ հասցեով կամ էլ. փոստով` secretariat@justice.am, pdpa@justice.am հասցեներին:
Ծանուցման նմուշին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով`
https://moj.am/storage/uploads/Tsanucman-nmush%20(2)%20(1).pdf: