Ազդարարման համակարգի իրազեկման արշավի և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համագործակցության շրջանակում առկա է մրցույթի հաղթող
12/03/2024
Ամփոփվել է Ազդարարման համակարգի իրազեկման արշավի և GIZ-ի հետ համագործակցության շրջանակում հայտարարված մրցույթը, որի նպատակն էր նվազեցնել ազդարարների շուրջ բացասական ընկալումները, բարձրացնել հասարակության իրազեկվածությունը ազդարարի կենսական դերի մասին, ինչպես նաև ընդգծել Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի (azdararir.am) դերը կոռուպցիայի դեմ պայքարում:
Մեկամյա արշավով նախատեսված է իրականացնել ազդարարման համակարգի վերաբերյալ իրազեկման միջոցառումներ մարզային և համայնքային մարմինների, կրթական համակարգի համար, հասարակությանը ներկայացնել ազդարարման համակարգի վերաբերյալ տեղեկատվական տեսահոլովակներ, թիրախային տեղեկատվություն տեղադրել պետական մարմինների պաշտոնական կայքերում և այլն:
Մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած մի շարք ոլորտային կազմակերպություններից հաղթող է ճանաչվել «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, ում հետ էլ կիրականացվեն իրազեկման արշավից բխող կրթական և այլ միջոցառումները՝ ի նպաստ ազդարարման համակարգի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և azdararir.am հարթակի կիրառելիության ցուցանիշի բարձրացման: