Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ավտոկայանատեղի կառուցման բաց մրցույթ
27/03/2024
Քաղաքաշինության կոմիտեն հայտարարում է բաց մրցույթ՝ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահողով ծառայության ավտոկայանատեղի կառուցման համար: Ընտրված մասնակցին կառաջարկվի կնքել Երևանի Թևոսյան փողոցի 4 հասցեում նոր ավտոկայանատեղիի կառուցման, առկա շինության վերակառուցման/հիմնանորոգման, տարածքի բարեկարգման աշխատանքների կատարման պայմանագիր:
Մրցույթն անցկացվելու է էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am) համակարգով:
Մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևաչափով` մինչև 2024 թվականի ապրիլի 26-ը՝ ժամը 11:00-ն
Հայտերը, բացի հայերենից, կարող են ներկայացվել նաև անգլերեն կամ ռուսերեն։
Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային եղանակով՝ Armeps համակարգի միջոցով՝ 2024 թվականի ապրիլի 26-ին՝ ժամը 11:00-ին