Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն՝ օրենքով սահանված իր լիազորությունների շրջանակներում, իրականացնում է անձնական տվյալների մշակման օրինականության նկատմամբ խիստ հսկողություն։
Մասնավորապես, Գործակալությունը մոնիթորինգ է իրականացնում կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների կողմից տվյալների մշակման պահանջների պահպանման նկատմամբ:
Այդ մշտադիտարկումների արդյունքում հայտնաբերված խախտումներով պայմանավորված՝ 2024 թվականի առաջին եռամսյակում հարուցվել են մեկ տասնյակից ավելի վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթներ: Արդյունքում 8 կազմակերպության նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ տուգանք նշանակելու ձևով:
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է բոլոր անձնական տվյալներ մշակողներին խստորեն հետևել անձնական տվյալների մշակելու կանոններին: Հիշեցնում ենք, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջները չպահպանելն առաջացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված վարչական պատասխանատվություն՝ 200-500 հազ. ՀՀ դրամի չափով: