Նախազգուշացում է տրվել Գեղարքունիքի մարզի նոտար Քրիստինե Բադալյանին

10/04/2024

Արդարադատության նախարարի որոշմամբ՝ «Գեղարքունիքի մարզ» նոտարական տարածքի նոտար (նստավայր` «քաղաք Մարտունի») Քրիստինե Բադալյանի նկատմամբ կիրառվել է «նախազգուշացում» կարգապահական տույժ: Նոտարի նկատմամբ կարգապահական վարույթ նախաձեռնելու համար հիմք է հանդիսացել նոտարական գործունեության կատարումը ոչ իրավաչափ ճանաչելու ՀՀ վարչական դատարանի վճիռը: