Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը մասնակցել է «Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» կազմակերպության կողմից կազմակերպված «Ազդեցիկ կանայք. հասարակության մեջ կանանց դերի հեռանկարը» խորագրով կոնֆերանսին:
Հանդիպմանը ներկայացվել են աշխատաշուկայում կանանց առաջխաղացման ԱՍՀՆ ռազմավարական դրույթները, որոնց հաջորդել են պանելային երկու քննարկումներ` «Կանայք կառավարման համակարգում» և «Կանայք բիզնեսում» թեմաներով:
Նախարարի տեղակալը ներկայացրել է կառավարման համակարգում կանանց դերի և նշանակության մասին իր տեսլականը, կարևորել մեր հասարկությունում կնոջ դերը և կիսվել սեփական փորձով՝ քաջալերելու երիտասարդ աղջիկներին և կանանց՝ ընտրելու և հաջողության հասնելու իրենց նախընտրած ոլորտներում:
Կանանց դերն ու նշանակությունը կառավարման համակարգում. Արմենուհի Հարությունյանը ներկայացրել է սեփական փորձը
11/04/2024