Կառավարությունն ընդունել է «Քրեակատարողական ծառայողների ատեստավորման կարգը հաստատելու» որոշման նախագիծը: Սահմանվել են քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերի ծառայողների ատեստավորման կարգը, ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը, ատեստավորման փուլերը, թեստավորման հարցաշարերի կազմման հիմնական սկզբունքները, գնահատման կարգը, ատեստավորման կազմակերպման այլ առանձնահատկությունները։ Որոշմամբ հնարավոր կլինի գործնականում սկսել քրեակատարողական համապատասխան ծառայողների ատեստավորումը, ինչը կնպաստի նաև քրեակատարողական ծառայության մասնագիտական համապատասխան ներուժ ունեցող կադրերի ներգրավմանը, ինչպես նաև նրանց սոցիալական ապահովության անհրաժեշտ մակարդակի սահմանմանը, որը կնպաստի քրեակատարողական համակարգն ավելի գրավիչ դարձնելուն՝ երաշխավորելով ինչպես թափուր հաստիքների համալրումը, այնպես էլ որակյալ կադրերի ներգրավումը: Ատեստավորման արդյունքներով պայմանավորված՝ քրեակատարողական ծառայողին կհաշվարկվի հավելավճար, կավելանան քրեակատարողական ծառայողների սոցիալական երաշխիքները և կբարձրանա քրեակատարողական ծառայողների վարձատրությունը: