Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում ամփոփվել են դատապարտյալների էքստեռն ավարտական քննության արդյունքները: Հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար էքստեռն քննություններին մասնակցության հայտ էր ներկայացրել հանրակրթության ծրագիրն ավարտած 38 դատապարտյալ, որոնցից քննություններին մասնակցել է 33-ը. 1 դատապարտյալ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել է, 3-ը՝ հրաժարվել են մասնակցել, 1-ը՝ չի մասնակցել փաստաթղթերի բացակայության և դրանք ապահովելու անհնարինության հետևանքով։
Քննություններին մասնակցած 33 դատապարտյալից 27-ը ստացել է դրական գնահատական։ Պետական ավարտական քննությունը հաջողությամբ հաղթահարելու դեպքում՝ նրանց կտրվի հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ:
Ներկայում ՊՈԱԿ-ը նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում ազատազրկված անձանց հետ՝ մասնակցելու հունիսին իրականացվող պետական ավարտական քննություններին։
Քրեակատարողական հիմնարկներում ուսումնական ծրագիրը մեկնարկել էր 2022 թվականին: 19 տարեկանից բարձր դատապարտյալները պետական աջակցությամբ միջնակարգ կրթություն ստանալու հնարավորություն են ունեցել: Ծրագրով իրականացվել են տարբեր առարկաներից դասընթացներ, որոնք անցկացրել է «Իրավական կրթություն և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Ծրագիրն անցկացվել է «Արմավիր», «Աբովյան», «Արթիկ», «Նուբարաշեն», «Սևան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում։