Քրեական արդարադատության համակարգում վերականգնման արդյունավետ մոտեցումներ, միջազգային լավագույն փորձի ներդնում. Լևոն Բալյանը մասնակցել է ԵԽ համաժողովին
13/06/2024
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Քրեական արդարադատության համակարգում վերականգնման արդյունավետ մոտեցումների ուսումնասիրում. միջազգային պատկերացումներ» թեմայով բարձրաստիճան համաժողովին։
Համաժողովի նպատակն է ներկայացնել վերականգնողական նորարարական ծրագրերը և Եվրոպայի խորհրդի անդամ երկրների լավագույն փորձը, խթանել գիտելիքների փոխանակումը տարբեր շահագրգիռ կողմերի միջև և ապահովել ծրագրերի արդյունավետ մոնիթորինգ ու գնահատում:
Լևոն Բալյանը բարձր է գնահատել Եվրոպայի Խորհրդի գործընկերների հետ համագործակցությունը՝ ընդգծելով ազգային պատկերացումների և միջազգային լավագույն փորձի վրա ընդհանուր նպատակներին հասնելու կարևորությունը: