Անչափահասների վերասոցիալականացում, քննչական գործողություններում երեխաների հետ տարվող աշխատանքների կանոնակարգում․ Լևոն Բալյանը նախագահել է Անչափահասների արդարադատության խորհրդի միջգերատեսչական նիստը

28/06/2024

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը բացման խոսքով է հանդես եկել Անչափահասների արդարադատության խորհրդի միջգերատեսչական նիստին՝ կարևորելով անչափահասների իրավունքների պաշտպանվածությունն ու մշտապես ուշադրության կենտրոնում լինելը։ Հանդիպմանը քննարկվել են երեխաների նկատմամբ բռնության, վերասոցիալականացման, ինչպես նաև քննչական գործողությունների ընթացքում երեխաների հետ տարվող աշխատանքների կանոնակարգման հարցերը։
Ելույթներով հանդես են եկել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Անչափահասների արդարադատության» ծրագրի համակարգող՝ Վիկտորյա Օհանյանը և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Սյուզաննա Մակյանը: Վերոնշյալ հարցերի քննարկման, ինչպես նաև առաջիկա քայլերի պլանավորման նպատակով մասնակիցները ներկայացրել են իրենց կարծիքներն ու հանդես են եկել առաջարկություններով։
Անչափահասների արդարադատության խորհրդի միջգերատեսչական նիստն անցկացվել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի քարտուղարությամբ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հետ համագործակցությամբ։