ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացված բանակային խաղերին մասնակցել են Արդարադատության, Պաշտպանության և Ներքին գործերի նախարարությունների, ազգային անվտանգության ծառայության, պետական եկամուտների, քննչական, հակակոռուպցիոն կոմիտեների, դատախազության և պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը։ Արդարադատության նախարարության թիմի կազմում ընդգրկված են եղել քրեակատարողական, պրոբացիայի, հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները։ Մասնակիցները գնահատվել են և´ թիմային, և´ անհատական անվանակարգերում։
Հրաձգություն «Մակարով» ատրճանակից մարզաձևում ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Բենիամին Բուչախչյանը գրավել է առաջին հորիզոնականը՝ արժանանալով մեդալի, պատվոգրի և դրամական խրախուսանքի։ Իսկ Արդարադատության նախարարության թիմը իրավապահ մարմինների հաշվարկով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը՝ արձանագրելով առաջընթաց՝ մեկ հորիզոնականով բարելավելով իր դիրքերը 2023 թվականի համեմատ։