Արդարադատության նախարարի ներկայացրած միջնորդությունը բավարարվել է. ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները
09/07/2024
Արդարադատության նախարարի ներկայացրած՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է: Բարձրագույն դատական խորհրդի 09.07.2024թ. որոշման արդյունքում դադարեցվել են դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները:
Հարուցված վարույթի և ներկայացված միջնորդության հիմքում դրված են եղել դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումները, որոնք նաև հանգեցրել են դատավորի վարքագծի կանոնների խախտման: Մասնավորապես՝ ավելի քան 80 դատական գործերի շրջանակներում համապատասխան դատական ակտերը դատարանի կողմից www.datalex.am» դատական տեղեկատվական համակարգում հրապարակվել և (կամ) գործին մասնակցող անձանց են տրամադրվել օրենքով սահմանված ժամկետներից 11 ամսից մինչև ավելի քան 3 տարի ուշացմամբ: