Արդարադատության նախարարի ներկայացրած միջնորդությունը բավարարվել է. ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները

16/07/2024

Արդարադատության նախարարի ներկայացրած՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է: Բարձրագույն դատական խորհրդի 16.07.2024թ. որոշման արդյունքում՝ դադարեցվել են դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները:

Հարուցված վարույթի և ներկայացված միջնորդության հիմքում դրված են եղել դատավորի կողմից կոպիտ անփութությամբ թույլ տրված դատավորի վարքագծի կանոնների խախտումները, որոնց հետևանքով անբաստանյալները, այդ թվում՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ազատվել են պատասխանատվությունից հանցանքի վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով: