Կտրող-ծակող գործիքի խոցելիության աստիճանը հնարավոր կլինի պարզել մարդու մարմնի կառուցվածք ունեցող հարմարանքով. Փորձագիտական կենտրոնի նոր սարքը
22/07/2024
Արդարադատության նախարարության «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի հետքաբանական փորձաքննությունների բաժինը ձեռք է բերել թիրախային բլոկ, որը նախատեսված է կտրող-ծակող գործիքի՝ բոլոր տեսակի դանակների խոցելիության աստիճանը պարզելու, ինչպես նաև համեմատական հետազոտությունների նպատակով կտրող-ծակող գործիքով փորձարարական վնասվածքներ ստանալու համար։
Սարքն իր կառուցվածքով նմանակում է մարդու մարմնի կառուցվածքը՝ մաշկ, մերձմաշկային շերտ, մկաններ, ոսկորներ և ներքին օրգաններ։ Նախկինում նման փորձաքննություն իրականացնելու համար, փորձագետներն օգտագործել են համանման հարմարեցված առարկաներ։
Թիրախային բլոկով հնարավոր է կատարել երկու հազարից ավել փորձարարական հարված։