Բյուջետային գործընթացն արդարադատության ոլորտում. «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի մասնակիցներին ներկայացվել է նախարարության ֆինանսական գործառույթները

30/07/2024

Արադարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Տիգրան Արեյանը և Ֆինանսատնտեսագիտական վարչության պետ-գլխավոր հաշվապահ Զառա Մարգարյանը հյուրընկալել են «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրին մասնակցող երիտասարդ մասնագետների, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների:

Տիգրան Արեյանը ողջույնի խոսքում հատկապես շեշտադրել է թիրախային ոլորտները՝ արդարարդատություն, գյուղատնտեսություն, սոցիալական աջակցություն, որոնք ներառված են «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրում: Արեյանը նշել է, որ ծրագրի հիմնական բարդությունը «բյուջեի լեզվի» պարզեցումն է:

Զառա Մարգարյանը ներկաներին շնորհակալություն է հայտնել մասնակցության, հետաքրքրվածության և պատրաստակամության համար, ներկայացրել՝ ինչպես է իրականացվում ոլորտում բյուջետային գործընթացը, ովքեր են ներգրավված այդ գործընթացին, ինչ հիմքերով է կազմվում բյուջեն: Քննարկումն ավարտվեց հարց ու պատասխան ձևաչափով:

«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: