Նվերների ընդունման սահմանափակումներ, բարեվարքության ուսումնասիրություն, հակակոռուպցիոն ռազմավարություն. Կարեն Կարապետյանը լրագրողներին և հկ սեկտորին ներկայացրել է իրականացված բարեփոխումները
17/09/2024

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը մասնակցել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության կազմակերպած «Հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքը» խորագրով սեմինար-քննարկմանը:
Նախարարի տեղակալը հանդիպմանը ներկայացրել է ՀՀ-ում իրականացված հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունքում արձանագրված ձեռքբերումները:
Մասնավորապես, անդարադարձ է կատարվել արդեն իսկ ձևավորված և գործող հակակոռուպցիոն մարմինների ինստիտուցիոնալ համակարգի շարունակական կատարելագործմանը, հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026թթ․ գործողությունների ծրագրին, վերջինիս շրջանակներում նախատեսված բարեփոխումներին:
Հանդիպման ընթացքում մասնակիցների հետ քննարկվել են նաև բարեվարքության ուսումնասիրության առկա կառուցակարգերին, ազդարարման և հայտարարագրման համակարգերին, նվերների ընդունման սահմանափակումներին, հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկմանն առնչվող մի շարք հարցեր:
Նախարարի տեղակալը անդրադարձ է կատարել նաև քննարկման մասնակիցներին հուզող մի շարք հարցերի: