Հարկադիր կատարողի խրախուսման նոր կարգավորում. Լևոն Բալյանը ներկայացրել է նոր օրինագիծը
01/10/2024
Արդարադատության նախարարի տեղեկալ Լևոն Բալյանն Ազգային ժողովում ներկայացրել է Հարկադիր կատարումն ապահավող ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։
Լևոն Բալյանը նշել է, որ նախագծով՝ յուրաքանչյուր հաջորդ տարվա ՀՀ պետական բյուջեով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համար կնախատեսվի պարգևատրման հավելյալ ֆոնդ, որի ձևավորման պայմանները, հաշվարկման և հատկացվող գումարի առավելագույն չափի որոշման կարգը կսահմանի Կառավարությունը:
Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ 2022 թվականի սեպտեմբերից շուրջ երկու տարի ծառայությունում իրականացվել է պարգևատրման պիլոտային ծրագիր, ինչը հանգեցրել է ծառայության գործունեության էական բարելավմանը:
Պիլոտային ծրագրի իրականացման արդյունքում՝ պարգևատրման հավելյալ ֆինանսական միջոցների ներգրավման կառուցակարգն օրենսդրորեն ամրագրելու անհրաժեշտություն է առաջացել:
Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի խրախուսել հարկադիր կատարողին` օրենքով սահմանված լիազորություններն առավել արդյունավետ իրականացնելու համար: