Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման մարմինների ձևավորման հարցերը քննարկվել են երկօրյա աշխատաժողովում

15/10/2024

Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության վերաձևավորմանն ընդառաջ՝ անցկացվել է երկօրյա աշխատաժողով որակավորված հաշտարարների մասնակցությամբ: Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները մանրամասն քննարկել են Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման մարմինների ձևավորման հետ կապված հարցերը` ներկայացնելով իրենց տեսակետները և առաջարկությունները, ինչպես նաև ծանոթանացել են նախագահի և խորհրդի անդամների թեկնածուների հավակնորդների ծրագրերին և մասնագիտական գործունեությանը: Քննարկվել են նաև էթիկայի և պրոֆեսիոնալ վարքագծի կանոնների և այլ ներքին փաստաթղթերի մշակմանն առնչվող հարցեր, որոնք կապահովեն որակյալ և արդյունավետ հաշտարարական գործընթաց։

Աշխատաժողովն իրականացվել է Արդարադատության նախարարության և ԱՆ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ ՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ, ինչպես նաև «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ» կազմակերպության կողմից՝ «Աջակցություն Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամին» ծրագրի շրջանակներում: