Թարգմանությունների կենտրոնն ու Կոնֆուցիուսի ինստիտուտը փոխըմբռնման հուշագիր են կնքել
16/10/2024
Արդարադատության նախարարության Թարգմանությունների կենտրոնի և Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր: Թարգմանությունների կենտրոնի տնօրեն Անահիտ Աբրահամյանը կարևոր է համարել գործակցության մեկնարկն իրավաբանորեն արձանագրելու հանգամանքը՝ նշելով, որ այն հիմք կդառնա հետագա գործընթացների համակարգված իրականացման համար: Կոնֆուցիուսի ինստիտուտի հայկական կողմի տնօրեն Գոռ Սարգսյանը ողջունել է Թարգմանությունների կենտրոնի նախաձեռնությունը՝ ուղղված Հայաստանում չինարենի զարգացմանն ու տարածմանը: Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական կողմի տնօրեն Հան Մինծիեյը պատրաստակամություն է հայտնել աջակցել կենտրոնի աշխատակիցների օտարերկրա վերապատրաստումների իրականացմանը:
Փոխըմբռնման հուշագրի նպատակն է ապահովել երկկողմ ակտիվ գործակցությունը չինարենի ուսուցման դասընթացների կազմակերպման, կրթական և մասնագիտական վերապատրաստումների ոլորտում Թարգմանությունների կենտրոնի աշխատակիցների կարողությունների զարգացման, այդ թվում՝ օտարերկրյա պետություններում կազմակերպվող վերապատրաստումների միջոցով:
Գործընթացներն իրականացվում են Հայաստանում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպանության բարձր հովանու ներքո: