Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության ընդհանուր ժողով հրավիրելու մասին

18/10/2024

Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության ընդհանուր ժողով հրավիրելու մասին
ք. Երևան,  17.10.2024թ.
Հարգելի՛ հաշտարար,
Սույնով Դուք ծանուցվում եք, որ 2024 թվականի նոյեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ից մինչև 16:00-ն «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում (հասցե՝ Մովսես Խորենացի 15) արտոնագրված հաշտարարների համատեղ հավաքի ձևով տեղի է ունենալու Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության ընդհանուր ժողովը՝ հետևյալ օրակարգային հարցերով.
1. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության գործող մարմինների լիազորությունները դադարեցնելու հարցը:
2.Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նոր կառավարման մարմիններ՝ ընդհանուր ժողով, հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհուրդ ձևավորելու հարցը:
Տեղեկացնում ենք, որ.
1. Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հաշտարարների կեսից ավելին:
2. Յուրաքանչյուր հաշտարար քվեարկությանը պետք է մասնակցի անձամբ:
3. Քվեարկության օրը պետք է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
4. Քվեարկության գաղտնիությունը քվեարկող հաշտարարի համար ոչ միայն իրավունք է, այլև՝ պարտականություն:
5. Յուրաքանչյուր հաշտարար կարող է առաջադրել ընտրվող մարմնի, ինչպես նաև հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահի թեկնածու կամ թեկնածուներ: Թեկնածուների առաջադրումը (ինքնաառաջադրումը) սկսվում է սույն ծանուցման օրվանից և ավարտվում է հոկտեմբերի 27-ին՝ ժամը 23:59-ին:
6. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահի թեկնածու առաջադրվելու դեպքում հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահի ընտրության հարցը համարվում է ներառված Ընդհանուր ժողովի օրակարգում:
7. Թեկանծուներ առաջադրելու նպատակով խնդրում ենք ուղարկել դիմում info@moj.am էլ. փոստի հասցեին: Դիմումը պետք է ներառի՝ 
1) թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը,
2) թեկնածուի աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը) (մի քանի վայրեր և պաշտոնների դեպքում ներկայացվում են բոլորը),
3) թեկնածուի հաշտարարի որակավորման վկայագրի համարը:
Ընդհանուր ժողովի հետ կապված անհրաժեշտ այլ տեղեկություններին կարող եք ծանոթանալ Արդարադատության նախարարի 28.06.2023թ. N 336-Ն հրամանում:
Խնդրում ենք պատասխան նամակով հաստատել սույն նամակի ստացումը և Ձեր մասնակցությունը Ընդհանուր ժողովին:
 
Հարգանքով՝ 
Արդարադատության նախարարություն