Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունն առաջին ընդհանուր ժողովն է անցկացրել: Այն նախանշվել էր դեռևս 2022թ. «Հաշտարարության մասին» օրենքում կատարված ընդրգրկուն բարեփոխումներով, որոնք հիմք դրեցին ավելի արդյունավետ համակարգի ստեղծման համար: Բարեփոխումների շնորհիվ՝ միջազգային չափանիշներին համապատասխան որակավորվել է շուրջ 80 հաշտարար՝ ոլորտը զարգացնելու և մրցունակ դարձնելու պատրաստակամությամբ:
Առաջին ընդհանուր ժողովի ընթացքում դրվել են Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության հիմնասյուները և ընտրվել են կառավարման մարմինները: Ձևավորվել է ԻԿԿ խորհուրդը՝ 7 անդամի կազմով, արտոնագրված հաշտարարների կողմից կառույցի նախագահ է ընտրվել Գայանե Դեմիչյանը:
Արդարադատության նախարարությունը ողջունում է բոլոր հաշտարարների ջանքերը՝ ուղղված կարևոր կառույցի ձևավորմանը և մաղթում արդյունավետ գործունեություն:
Հաշտարարներն ընտրել են ինքնակարգավորվող կազմակերպության նախագահին և կառավարման մարմնի անդամներին. անցկացվել է ԻԿԿ ըհդհանուր ժողովը
07/11/2024
