Արդարադատության նախարարությունը ԱՄՆ ՄԶԳ հետ համատեղ կազմակերպել է «Քաղաքացիական վերահսկողությունը և մեդիայի դերը պետական կառույցներում կոռուպցիոն ռիսկերի կառավարման գործում» խորագրով պանելային քննարկում՝ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել են հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման ընթացքը, առկա ձեռքբերումների, մարտահրավերների և ոլորտային խնդիրների հաղթահարման ուղիները, ազդարարման համակարգի բարելավմանն ուղղված համատեղ ջանքերը, առկա ռեսուրսների արդյունավետ կիրառումը, քաղաքացի-պետություն երկխոսության և համագործակցության կարևորությունը և մի շարք այլ հարցեր: Միջոցառումը կայացել է «Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ»-ի շրջանակում: