ԵԽ կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (ԳՐԵԿՈ) հրապարակել է Հայաստանի 4-րդ փուլի գնահատման շրջանակում համապատասխանության զեկույցը

11/12/2024

Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (ԳՐԵԿՈ) հրապարակել է
համապատասխանության նոր զեկույց, որը գնահատում է Հայաստանի համապատասխանությունը 2015
թվականին ընդունված «Կոռուպցիայի կանխարգելումը պատգամավորների, դատավորների և դատախազների շրջանում» խորագիրը կրող գնահատման զեկույցում ներառված 18 հանձնարարականներին:
ԳՐԵԿՈ-ն եզրակացրել է, որ Հայաստանը լրացուցիչ քայլեր է ձեռնարկել՝ համապատասխանելու
պատգամավորների և դատավորների շրջանում կոռուպցիայի կանխարգելմանն առնչվող՝ դեռևս 2015թ.
ներկայացված հանձնարարականներին: Այսպիսով, 18 հանձնարարականներից Հայաստանի
Հանրապետությունը բավարար չափով կատարել է 12, իսկ մասնակի՝ 6 հանձնարարական:
Պատգամավորներին առնչվող հանձնարարականների վերաբերյալ ԳՐԵԿՈ-ն ընդգծել է Ազգային ժողովի
աշխատանքներին հանրային ներգրավվածության ապահովումը և պատգամավորների, դատավորների,
դատախազների շրջանում նվերներ ընդունելու սահմանափակումների վերաբերյալ կարգավորումների
վերանայումը և հստակեցումը։
ԳՐԵԿՈ-ն նշել է, որ դեռևս պետք է ընդունվի պատգամավորների վարքագծի կանոնագիրք, որը պետք է
զուգակցվի վերահսկողության, խորհրդատվական և իրազեկվածության բարձրացման արդյունավետ
միջոցառումներով:
Դատավորներին առնչվող հանձնարարականների վերաբերյալ ԳՐԵԿՈ-ն նշել է, որ Հայաստանի
Հանրապետությունում արդեն օրենսդրական մակարդակով ներդրվել է Բարձրագույն դատական խորհրդի՝
դատավորների կարգապահական հարցերով որոշումների բողոքարկման մեխանիզմ, որի գործարկումը,
սակայն, դեռևս ապահովված չէ:
ԳՐԵԿՈ-ն նաև ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները կարող են հետագայում հաշվետվություն
ներկայացնել ԳՐԵԿՈ-ի քարտուղարություն մասնակի կատարված հանձնարարականների շրջանակներում
գրանցած առաջընթացի վերաբերյալ:
Զեկույցի ընդունմամբ` Հայաստանի Հանրապետությունն ավարտում է ԳՐԵԿՈ-ի մոնիթորինգային 4-րդ փուլի
համապատասխանության գործընթացը:
Զեկույցի հղում՝  ENG – FRAARM