Նախարարն ընդունել է ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին

24/12/2024

Ողջույնների փոխանակումից հետո կողմերը բարձր են գնահատել մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ծրագրերի շրջանակում ամենօրյա արդյունավետ համագործակցությունը: Կողմերը քննարկել են վեճերի այլընտրանքային լուծման, անվճար իրավաբանական օգնության տրամադրման, սահմանադրական բարեփոխումների գործընթացի արդյունավետ կազմակերպման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ռազմավարական փաստաթղթերի մշակման ու դրանց իրականացման հարցերում ՄԱԶԾ աջակցությունը: Նախարարն անդրադարձել է 2025թ. նախարարության առաջնահերթություններին՝ վերահաստատելով համատեղ իրականացվող ծրագրերի շարունակականությունը: Ծրագրերն ուղղված կլինեն Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. Գործողությունների ծրագրի միջոցառումների կատարման մոնիթորինգի իրականացմանը, Սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացի աջակցությանն ու անվճար իրավաբանական օգնության տրամադրման համակարգի կատարելագործմանը: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև դատաիրավական ոլորտում համագործակցության նոր ուղղություններին ու հեռանկարներին: