Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին

15/05/2025

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին:
Նախարարը կարևորել է երկկողմ հարաբերությունների բազմաոլորտ զարգացումը՝ ընդգծելով արդարադատության համակարգում երկխոսության շարունակականությունը:
Հանդիպման ընթացքում նախարարը դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը՝ անդրադառնալով դատաիրավական ոլորտի բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող քայլերին։
Նախարարը ներկայացրել է նաև Սահմանադրական բարեփոխումների ընթացքը՝ շեշտելով, որ նոր սահմանադրության տեքստն ակնկալվում է ունենալ մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացում համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում Արդարադատության նախարարության կողմից մշակվող նոր ճանապարհային քարտեզին: Կարևորվել են նաև իրավահավասարության ապահովման ոլորտում ձեռնարկվող քայլերը: 
ՀՀ-ում Հունաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ պատրաստակամություն հայտնելով խորացնել երկկողմ համագործակցությունը։